Մենք մի քանի օր առաջ արդեն դիմել էինք Ձեզ eschool.am էլեկտրոնային դպրոցի համակարգի աշխատանքի խաթարման հարցով:
Այսօր ուզում ենք միայն նշել որ այդ համակարգը հակառակ իրենց պատասխանատուների խոստումների դեռևս չի գործում:Ինչպես արդեն գիտեք ԿԳՆ և Երևանի Քաղաքապետարանը շարունակում են պահանջել և ստիպել մեզ այդ համակարգում աշխատել և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո դասամատյանի գնահատականները անցկացնել համակարգ սակայն չեն ապահովում այդ համակարգի անթերի աշխատանքը և արդեն 3 շաբաթ է այդ համակարգը չի գործում:Նորից խնդրում ենք Ձեզ օգնել մեզ , դիմել համապատասխան կառույցների և նրանց ներկայացնել այս խնդիրը:Մենք արդեն 3 շաբաթվա կուտակված գործ ունենք անելու իսկ համակարգը այսօրվա դրությամբ դեռևս չի աշխատում:Նախապես շնորհակալություն:
 
Կենտրոն համայնքի մի քանի ավագ դպրոցների մի խումբ ուսուցիչներ , ծնողներ ու աշակերտներ
թիվ 3,29,42,114,182 ավագ դպրոցներ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել