Image result«Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել»,- տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ թուրք-իրանական սահմանի երկայնքով պատի կառուցումը ծրագրվում է իրականացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության(ՔԱԿ) դեմ միջոցների շրջանակում:

«ՔԱԿ-ը Իրանում՝ Թուրքիայի սահմանին մոտ, ճամբարներ ունի: Այդ ճամբարներում հաշվվում են մոտ 800-1000 զինյալներ: Նրանք գալիս են Թուրքիա, հարձակում իրականացնում և վերադառնում»,- ասել է պաշտոնյան:

Անվտանգության պատը ծրագրվում է կառուցել Թուրքիայի արևելյան Իդըր նահանգի, Ագրայի երկայնքով 70 կմ երկարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել