Operativ.am-ը գրում է․

Image result

«Carscoops» ընկերության փորձագետները մանրամասնորեն ուսումնասիրել են «գերմանական եռյակի» ավտոմեքենաների տեխնիկական ապահովվածությունը և հայտնել են այս հարցում լավագույն բրենդի անունը: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:

Այնպիսի հայտնի արտադրողների ավտոմեքենաները, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «BMW»-ն ու «Audi»-ն, վերլուծաբանների կողմից գնահատվել են մեքենաների սրահներում օգտագործվող տեխնոլոգիաների քանակով և որակով:

Այսպես, փորձագետները համեմատել են մեքենաներում տեղադրված դիսփլեյների գներն ու չափերը:

Բացի այդ, նրանք վերլուծել են նավիգացիոն համակարգերը և դիտարկել են նաև արտադրողների կողմից առաջարկվող հնարավորություններ:

Արդյունքում առաջին հորիզոնականն է զբաղեցրել «BMW»-ն, որի տեխնիկական հնարավորությունները հաճելիորեն զարմացրել են փորձագետներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել