Շնորհավորում են աշխարհասփյուռ հայությանը մեր նորագույն պատմության ամենակարևոր ձեռբերումներից մեկի՝ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Image result for շուշիի ազատագրում
Դա հայոց հաղթական ուժի ամենապայծառ էջերից է: 25 տարի առաջ այս օրը՝ ժամը 2:30 րոպեին, հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի 3800 հոգանոց ջոկատը սկսեց «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ին հայկական զինուժի փայլուն հաղթանակով:
Արցախի «գոհար» Շուշին, որը գտնվում էր քոչվոր ազերի-թուրքերի ձեռքում, երկար ժամանակ է՝ մահ ու սարսափ էր սփռում հարևան հայկական գյուղերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակարերտի վրա: Նրա ազատագրումը մեծ նշանակություն ուներ հայկական երկրորդ պետության գոյության համար: Ու այդ բարդ խնդրի լուծումը փայլուն կատարեցին մեր զինվորականները, որոնց անունները ոսկե տառերով է գրվել մեր նորագույն պատմության մեջ:
Հատկապես մեծ հաճույք եմ ստանում այս ժամերին ադրբեջանական մամուլն ընթերցելիս: Ալիևյան ԶԼՄ-ների ողբը, սուգը և վնգստոցը՝ կապված «ադրբեջանական Շուշայի» կորստի հետ, միշտ պետք է սառը ցնցուղ լինի բռնապետ Ալիևի համար և հիշեցնի վերջինիս, թե ինչ անփառունակ վերջ ունեցավ նրա նախկին «կոլեգան»՝ Այազ Մութալիբովը, ում հրամանով ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը:
Հ.Գ. Ապրիլյան կարճատև պատերազմը բացահայտեց այն, որ «Հարսանիք լեռներում» օպերացիայի հերոս մասնակիցներին (հատուկ որևէ մեկի անունը չեն նշում, քանի որ բոլորն են հերոս) եկել է փոխարինելու ոչ պակաս հերոսների մի նոր սերունդ:
Փա՛ռք Հայոց Բանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել