Shamshyan.com-ը գրում է․

Image result

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների:

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:

Գ. Շամշյանի տեղեկություներով ոստիկաններին ծեծի ենթարկողները ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, որոնց մեջ կան նաև սպաներ, դասակի հրամանատար և նրանք այնքան ինքնավստահ են եղել իրենց անպատժելության վրա, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների նկատմամբ էլ են ցուցաբերել անհարգալից վերաբերմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ զբաղվում է զինվորական դատախազությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել