Картинки по запросуՄայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակ երեխաներից եւս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան մահացել է: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում:

Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական օդափոխությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես դրական դինամիկա չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր հնգյակից եւս մեկ աղջիկ: Մնացին երեքը՝ երկու աղջիկ եւ տղա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել