Image result for ՓոստանջյանԵրևանում շարունակվում են նախընտրական կրքերը: Փոստանջյանի կուսակցությունը չի ծնկում ու շարունակում է քարոզարշավը պահել պոպուլիստական նոտայի վրա: «Լինելով քաղաքապետ Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանում եւ թաղապետարաններում կոռուպցիան վերացնելու է». հայտարարել է «Երկիր Ծրանիի» կողմից Երևանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը:

Փոստանջյանն ու իր գումարտակը չեն դադարում ծիծաղելի դրության մեջ դնել իրենց կառույցը: Հայտարարություններից ակնհայտ երևում է, որ վերջիններս կաղում են թե՛ օրակարգից, թե՛ ճանապարհային քարտեզից, և թե՛ ծրագրերից: Հայտարարում են՝ վերացնելու ենք կոռուպցիան, հարստացնելու ենք հայ ազգին, Բուդապեշտն էլ միացնելու ենք Սիսիանին, բայց թե ինչպե՞ս են անելու՝ ոչ մեկ չգիտի: Օդում կախված լուրերի համաձայն՝ իրենք էլ չգիտեն, բայց դա՞ է կարևոր.. ոչ դա էական չէ, քանի որ նման վեհամբարձ կենացները գոնե որպես ֆեյսբուքում տարածելու նյութ կամ հնչեղ վերնագիր կօգտագործվի:

Շատ լավ որոշում էր արել Փոստանջյանը, որ չէր մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որտեղ իրոք տեղի էր ունենում քաղաքական գործընթացներ: Երբ նայում ես «Երկիր Ծիրանի» կուսակցության արածների ու ասածների մակարդակը, մոտավորապես հասկանում ես, թե իրենք այս տեսակ անլուրջությունն ինչ աստիճանի կխայտառակվեր ու մրցակցությունից դուրս կթողներ: Այս ընտրությունները իրենց համար շատ հարմար է, քանի որ առկա են դեմագոգ խոսելու բոլոր հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել