Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և ինտերակտիվ ծրագրերով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում և սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես՝ բեռների, ուղեբեռների և բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել: Նրանք գործնականում ծանոթացել են նաև տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ և պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել