ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ-ի ապրիլին 2016թ-ի ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2,3 տոկոս, 2016-ի դեկտեմբերի համեմատ՝ 1,3 տոկոս նվազում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0,2 տոկոս աճ:

2017թ. ապրիլին մարտի համեմատ Հայաստանում արձանագրված սակագների 0,2 տոկոս հավելաճը մեծապես պայմանավորվել է առողջապահության՝ 0,3 տոկոս, հյուրանոցային ծառայությունների, տրանսպորտի ծառայությունների սակագների 1,1-ական տոկոս հավելաճով (կապված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 6,6 տոկոս հավելաճի հետ):

Սպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով:
Միաժամանակ, գրանցվել է հանգստի եւ մշակույթի, բնակարանային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0,9 տոկոս եւ 0,1 տոկոս նվազում, իսկ կապի եւ կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է նույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել