Աֆրիկայում անհայտ մահացու հիվանդություն է հայտնվելPanARMENIAN.Net-ը գրում է.

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Լիբերիայի ղեկավարության տվյալները:

Ըստ տեղեկատվության, 2017-ի ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել է Լիբերիայի Հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչ: Էբոլա վիրուսի առկայությունը հերքվել է: Հայտնի էմահվան12դեպքի մասին: Երկրի այդ շրջանը սահմանակից է Սիեռա Լեոնեին:

Ախտանիշերը հետևյալն են՝ տենդ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել ախտահարված սննդի կամ ջրի օգտագործումը: ԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների մասնագետները մասնակցում են հետազոտություններին, հայտնում է Lenta.ru-ն

2014-ին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի համաճարակ բռնկվեց, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում:

2016-ի դեկտեմբերին ԱՀԿ-ն հայտարարեց, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել