«Ես կողմնակից եմ, որ այդ տույժ-տուգանքները վերացվեն սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում: Դա և հասկանալի է, և ընդու­նելի է: Սպառողական վարկերից հիմնականում ցածր ապահովված խավն է օգտվում և հնարա­վորություն չունի նաև տույժ վճարելու համար: Իսկ բիզնես վարկերի դեպքում ես միանշանակ դեմ եմ, որովհետև կան բիզնեսներ, որոնց 10 մլն և ավելի վարկ է տրամադրվել: Այդ գումարը ներգրավվում է միջազգային կառույցներից որոշակի ժամկետով կոնկրետ ծրագրի համար: Եվ եթե հանկարծ այդ 10 մլն-ը 1 տարի հետո ամ­բողջությամբ մարի, մնացած 4 տարվա տույժ- տուգանքը մնում է բանկի վրա: Այդ գումարը նո­րից ե՞րբ կտեղաբաշխվի: Դա կարող է տևել 6 ամիս, 1 տարի: Բանկը վնասներ կունենա»,- մեր թղթակցին ասել է «Պրոմեթեյ բանկի» վարչու­թյան նախագահ էմիլ Սողոմոնյանը խոսելով վարկերը վաղաժամկետ մարելու դեպքում տույժ-տուգանքների վերացման մասին: Ըստ նրա՝ բանկերն այսօր խոշոր հարկատուներ են, իսկ դրանց եկամուտների և շահույթների լրիվ նվազումը բացասական արդյունքների կհանգեցնի. բյուջեի մուտքերը կնվազեն, կբացառվի օտարերկրյա ներդրողների մուտքը Հայաստան. «Առանց այն էլ մենք ներդրումների սուր խնդիր ունենք: Աշխարհում խոշոր և միջին բիզնես վար­կերի դեպքում առանց տույժերի վաղաժամ մար­ման պրակտիկա ինձ ծանոթ չէ: Նման բան չկա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել