«Ըն­դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նա­խարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում նրա անունը չկար ինքնաբա­ցարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունե­նանք: Իշխանական կուլիսներից տեղե­կություններ էին սպրդում, որ արդարա­դատության նախարարի փնտրտուքներ են ընթանում: Հավանական թեկնա­ծուների թվում շոշափվում էին Հրայր Թովմասյանի, Գևորգ Կոստանյանի, անգամ Հովհաննես Սահակյանի և Տիգրան Մուկուչյանի անունները: Սա­կայն Երեկ տեղեկացանք, որ քննարկումները կանգ են առել նրա վրա, ում անունն այս օրերին ընդհանրապես չի շոշափվել իրավաբանական գիտու­թյունների թեկնածու, ՀՀ նախագա­հի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանի: Նա վճռաբեկ դա­տարանի նախկին դատավոր Հովհան­նես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մաս­նակցել է մի շարք օրենքների մշակմա­նը: Աշխատել է որպես փաստաբան, նաև դասավանդել Է ԵՊՀ-ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016-ին օգնական»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել