«Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստա­նում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզնե­րի որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօ­րեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes. com-ի հետ զրույցում ասաց մանկապար­տեզի տնօրենը: Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա` կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ` ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- մանրամաս­նել է Աջամօղլյանը: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ այս ամենը կա­տարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և Աժ ընտրությունների ժամա­նակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին: Պետոյանը Աժ և 2016 թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եղել է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել