«Համաշխարհային շուկաներից կրկին հոռետեսական ազդանշաններ են գալիս: Ռուսական ռուբլին անցած ընդամենը 10 օրվա ընթացքում ՀՀ դրա­մի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 2.5 տոկոսով: Եթե ապրիլի 25-ին մեկ ոուբլու գինը Հայաստանում 8.65 դրամ էր, ապա այսօր 8.41 դրամ: Դա նշանակում է, որ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների եկամուտները 10 օրվա ընթացքում նվազել են հենց 2.5 տոկոսով: Ռուբլու արժեզրկման դրդապատճառը նավթի միջազգային գների շոշափելի անկումն է, որը արձանագրվում է ապրիլի կեսերից: Անցած 20 օրվա ընթացքում նավթի մեկ բարելի գինը նվազել է մոտ 8 դոլարով կամ 14 տոկոսով: Ու քանի որ Ռուսաստանի տնտեսությունը «նստած է» նավթի վրա, այդ հումքի միջազգային գների փոփոխությունը շատ արագ անդրա­դառնում է նաև այդ երկրի արժույթի վրա: Սակայն Հայաստանն էլ ունի իր «նավթը», այսինքն՝ պղինձը, որը «թարսի պես» նույնպես էժանանում է: Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է մոտ 5 հազար 550 դոլար: Միայն անցած 3 օրվա ընթացքում պղինձն էժանա­ցել է մոտ 320 դոլարով կամ ավելի քան 5 տոկոսով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հենց այդքանով նվազել են մեր հանքարդյունահանողների հասույթները, հետևաբար նաև վճարվող հարկերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել