Հոգեբան Յեն Ուոլլեսը 30 տարվա կարիերայի ընթացքում ավելի քան 150 000 երազ է վերծանել:

Նա օգնեց կազմել երազների 9 ամենատարածված սյուժեների, դրանց նշանակությունների և խորհուրդների ցանկը՝ դրա հետ կապված ինչ անել իրական կյանքում:

Image result

9. Գաղտնի սենյակ

Ինչ է նշանակում՝ տան սենյակները ձեր կյանքի տարբեր ասպեկտներն են: Նախկինում անհայտ սենյակ հայտնաբերելը նշանակում է, որ դուք ձեր մեջ բացահայտում եք տաղանդներ, որոնց մասին նախկինում չգիտեիք:

Ինչ անել՝ որքան շատ ժամանակ հատկացնեք ձեր քնած տաղանդների ուսումնասիրմանը, այնքան մեծ է հնարավորությունը, որ իրական կյանքում ձեր առջև ավելի շատ դռներ կբացվեն:

8. Չղեկավարվող ավտոմեքենա

Ինչ է նշանակում՝ ավտոմեքենան արտացոլում է որոշակի նպատակի ճանապարհին կայուն առաջընթացի հասնելու ձեր ունակությունը: Հնարավոր է՝ իրական կյանքում զգում եք, որ ոչ այնքան զորեղ եք հաջողության ճանապարհին:

Ինչ անել՝ իրավիճակն ավելորդ վերահսկել փորձելու փոխարեն պետք է ինտուիցիային թույլ տալ լավագույն ճանապարհը գտնել:

7. Անկում

Ինչ է նշանակում՝ քնի մեջ ընկնելու զգացողությունը մատնանշում է, որ չափից շատ եք կենտրոնանում որևէ իրավիճակի վրա իրական կյանքում: Պետք է թուլանաք:

Ինչ անել՝ անհանգստանալու փոխարեն, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, երբեմն պետք է պարզապես վստահել ինքդ քեզ և շրջապատողներին, որպեսզի ամեն ինչ բնականորեն հարթվի:

6. Թռիչք

Ինչ է նշանակում՝ քնի մեջ թռչելու կարողությունը մատնանշում է, որ դուք ազատվել եք հանգամանքների ճնշումից, որոնք ձեզ անհանգստացնում էին իրական կյանքում:

Ինչ անել՝ սովորաբար դա կապված է այն բանի հետ, որ ձեզ հաջողվել է կշռադատված որոշում ընդունել կամ գլուխ հանել սահմանափակումներից, որոնք մեծ պատասխանատվություն են առաջադրում:

5. Քննությանն անպատրաստ լինել

Ինչ է նշանակում՝ այն է, ինչպես մենք գնահատում ենք հաղթահարելու մեր ունակությունը, այդպիսի երազը կարող է խոսել այն մասին, որ դուք քննադատաբար եք գնահատում ձեր հաջողություններն իրական կյանքում:

Ինչ անել՝ Ինքդ քո մեջ խորասուզվելիս ավելի լավ է՝ աշխատել ընդունել սեփական ուժեղ կողմերը՝ գնահատելով ձեր գիտելիքները և ձեռքբերումները, ոչ թե մշտապես ինքնաքննադատությամբ զբաղվել:

4. Մերկ լինել հանրության մեջ

Ինչ է նշանակում՝ կարող է նշանակել, որ իրական կյանքում ապրում եք իրավիճակ, որը ձեզ ստիպում է խոցելի և թույլ զգալ:

Ինչ անել՝ երբեմն պետք է պարզապես բացվել շրջապատող մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր իրական տաղանդները:

3. Զուգարան գտնելու անհնարինություն

Ինչ է նշանակում՝ խոսում է իրական կյանքում իրավիճակի մասին, որում ձեզ համար դժվար է պարզորեն արտահայտել ձեր պահանջմունքները:

Ինչ անել՝ ավելի շատ ժամանակ հատկացրեք սեփական պահանջմունքները գիտակցելուն, ոչ թե ուրիշների:

2. Ատամների ընկնել

Ինչ է նշանակում՝ նշան է, որ որևէ իրավիճակ իրական կյանքում հարվածում է ձեր ինքնավստահությանը:

Ինչ անել՝ այդ իրավիճակը ձեզ ուժերից զրկող մի բան համարելու փոխարեն փորձեք հանգիստ մտածել փաստերի մասին և դա որպես մարտահրավեր ընդունել:

1. Հետապնում

Ինչ է նշանակում՝ իրական կյանքում կա խնդիր, որն ուզում եք լուծել, բայց չգիտեք՝ ինչպես մոտենալ դրան:

Ինչ անել՝ այդ խնդիրը հաճախ կարող է որոշակի անձնական հավակնություն իրագործելու հիանալի հնարավորություն լինել: Թեկուզ ձեզ հետապնդողները սարսափելի են թվում, իրականում նրանք ձեր ուշադրությունը գրավում են ինքնադրսևորման ձեր սեփական պայքարում չդրսևորված տաղանդների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել