2016 թ. հոկտեմբերին Reddit կայքի օգտատերը հյուրանոցային համարում զուգարանի մասին պատմություն պատմեց:

Դեպքը տեղի էր ունեցել ԱՄՆ-ում: Հյուրանոցի ստույգ տեղը չի նշվում:

Օգտատիրոջ խոսքով՝ իր հորեղբայրը զուգարանից աղմուկ լսեց, իսկ զուգարանում ջրահեռացման հետ կապված խնդիր կար:

Սկզբում հորեղբայրը փորձեց ինքնուրույն մաքրել խցանումը, բայց չստացվեց: Ստիպված եղավ օգնության համար դիմել հյուրանոցի աշխատակիցներին: Նրանց ջանքերը նույնպես հաջողությամբ չպսակվեցին:

Ուստի նրանք զուգարանակոնքն անջատեցին ջրամատակարարումից, որպեսզի այն ապամոնտաժեն և լուծեն խնդիրը:

Այն, ինչ տեսան հյուրերը և անձնակազմը, սովորական խցանումից ավելին էր: Նրանց առաջ հսկայական առնետ էր: Այն ընկել-մնացել էր զուգարանակոնքի ջրահեռացման անցքում:

Նախկինում բոլորս լսել էինք պատմություններ, թե ինչպես են առնետները բազմաբնակարան շենքերում բարձրանում զուգարանակոնքով, շրջում տանը: Երևում է՝ դրանք նաև կարող են խցանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել