Image result for ԶուրաբյանԱյն ամենն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանի փողոցներում, պարզապես ոչ մի աղերս չունի քաղաքական գործընթացների հետ: Լևոն Զուրաբյանն այսօր սազական մեկնաբանություն էր տվել այս ամենին. «Կարծես լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև մի հատ սենց պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Ընդ որում՝ այդ մուլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը չունի հաստատ»

Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանենք իզուր են սրտնեղել Լևոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականներից: Այս քարոզարշավն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ մուլտիպլիկացիոն բեմադրություն: Նիկոլն արդեն նմանվել է կոմունալ վարչության առաջին կարգի աշխատակցի. քաղաքում պարոն Տարոնի թափած զիբիլն է նկարում ու տարածում սոցցանցերում: Զարուհին էլ արդեն նմանվել է Րաֆֆի Հովհաննիսյանին. առավոտից երեկո մարդ է բռնում, որ բարևի: Հանրապետականն էլ լուռ սպասում է իր ժամին՝ հերթական նկարչությունը կազմակերպելու համար: Սա ուրիշ ի՞նչ է, եթե ոչ չիպոլինոների հավաքույթ:

Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանի զառանցանքներին՝ կապված Զուրաբյանի խոսքերի հետ, ապա կարծում եմ՝ մի փոքր քաղաքականապես հասունանալու ժամանակն է: Դուք ավելի լավ է մտածեք, թե Նիկոլի կողմից քցվելուց հետո ինչ երգեր եք երգելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել