Panarmenian.net-ը գրում է.
 HBO կինոընկերությունը 4 նոր սերիալ կնկարահանի «Գահերի խաղը» սերիալի մոտիվներով, ընկերությունը 4 սցենարիստի կներգրավի:
 Սերիալների վրա կաշխատեն Մաքս Բորենշտայնը («Կոնգ. Գանգի կղզին» 2017 և «Գոձիլա» 2014), Ջեյն Գոլդմանը («Kingsman. Ոսկե մատանի», 2017), Բրայան Հելգելենդը («Առասպելը», 2015 և «Բոռնի գերազանցությունը», 2004) և Քարլի Վրեյը («Ցնորվածները» սերիալ): Գոլդմանն ու Վրեյը անմիջապես «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինի հետ կաշխատեն: Այդ մասին հայտնում է RTVi-ն Variety-ի վրա հղումով:
 HBO-ի ներկայացուցիչը չի նշել, թե ինչ ժամկետներ են ներկայացվել սցենարիստներին: «Մենք այնքան ժամանակ կծախսենք, որքան հարկավոր կլինի սցենարիստներին և, ինչպես մեր մյուս հեռանկարային նախագծերի դեպքում, մենք կգնահատենք դրանք, երբ տեսնենք սցենարները»,-ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել