Araratnews.am-ը գրում է.

1116whyparis01

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի շուրջ 10 վարժարան ժամանակավորապես դադարել են աշխատել աշակերտների և ուսուցիչների՝ նախագահի թեկնածուներ «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի դեմ բողոքի ցույցերի պատճառով. հաղորդում է Reuters գործակալությունը:

Ցույցի մասնակիցները կոչ են անում չքվերակել նախագահի թեկնածուներից և ոչ մեկի օգտին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը անցկացվել էր ապրիլի 23-ին, որի արդյունքում Մակրոնը ստացել էր ձայների 24,01, իսկ Լե Պենը՝ 21,3%-ը: Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել