Իսլանդական կրոնան արժևորվել է «Գահերի խաղի» շնորհիվPanARMENIAN.Net-ը գրում է.

Իսլանդական կրոնան 2016-ին ամենից շատն է արժևորվել դոլարի և եվրոյի համեմատ համաշխարհային արժույթների թվում: 2016-ի մայիսին իսլանդական կրոնան 15%-ով թանկացել է ԱՄՆ դոլարի և 21%-ով՝ եվրոպական արժույթի համեմատ:

Դրան մեծապես նպաստել է զբոսաշրջային բումը, որը նկատվում է վերջին տարիներին: 2016-ին կղզի է այցելել 1.6 մլն մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է երկրի բնակչությունը, 2017-ին ակնկալվում է 2.4 մլն զբոսաշրջիկ, գրում է BBC-ին Bloomberg-ի վրա հղումով:

Նրանց գրավում է հյուսիսափայլը, դետոքս-ուղևորությունները, սիրված ֆիլմերից ու սերիալներից հայտնի վայրերը: Միվատն լճի հյուսիսում են նկարահանվել HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» սերիալից որոշ դրվագներ: Սառցադաշտային Յեկյուլսաուրլոուն ծովախորշում են դրվագներ նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից, ինչպես նաև «Բեթմեն. Սկիզբը» ֆիլմից: Տարեկան այդ վայրերը մոտ 500.000 մարդ է այցելում:

Սակայն այս ամենն իր հակառակ կողմն ունի՝ Իսլանդիայի առողջապահական և ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ չէին այդ քանակի այցելուներ ընդունելու:

2016-ի վերջին եռամսյակում Իսլանդիայի ՀՆԱ-ն աճել է 11.3%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: ԵՄ 28 երկրում նույն ժամանակահատվածում տնտեսական աճը եղել է 1.9% տոկոս:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել