Araratnews.am-ը գրում է.

donald_trump_church

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրոնական ազատությունների վերաբերյալ հրաման է ստորագրել, որով մեղմացվել է եկեղեցում քաղաքական քարոզներ իրականացնելու արգելքը. հաղորդում է BBC-ն:

Այսպիսով, կրոնական խմբերը հնարավորություն են ստանում անմիջականորեն աջակցել այս կամ այն թեկնածուին, իսկ նախկինում նման աջակցությունն արգելված էր, որը ստորագրել էր նախագահ Լինդոն Ջոնսոնը:

«Մենք այլևս երբեք թույլ չենք տա անհանգստացնել, ահաբեկել հավատացյալներին կամ փակել նրանց բերանները»,- ասել է Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել