«Ավան վարչական շրջանում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկ­նածուների հետ հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ հինգերորդ գու­մարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: Նախկին օրենսդիրն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ եկել է և որպես Ավանի բնակիչ, և որպես Մարգարյան ընտանիքի բարեկամ ու հարազատ: Իսկ Տ. Մարգարյանի շանսերն այս ընտրու­թյուններին գնահատում է փայլուն. «Երբ ես նայում եմ Տ. Մարգարյանի մրցակիցների դեմքերին, ընդամենն ինձ մոտ քմծիծաղ է առաջանում, որովհետև չկա մեկը, որ իր վրա կարողանա վերցնել  այդ հսկայածավալ աշխատանքների բեռը և Երևան քաղաքի համար մտահոգվել: Այսօր նույն քաղաքական երեսպաշտությունը, պոպուլիզմը թևակոխել է Երևանի ավագանու ընտրությունների մեջ, ինչի համար ցավում եմ»»,-գրում է թերթը:

  

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել