«ՀՀ դիվանագիտական կոր­պուսում կադրային տե­ղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ քննարկ­վում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը: Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տե­ղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վա­րիչ Սերգեյ Մինասյանի հարցը  քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:
«Իսկ ինչ է անելու Յուրի Վարդանյանը, կանչեցիք Ամերի­կայից, բերեցիք Հայաստան  սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք:

«Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշ­տոնների է եղել Յուրան, և, ապա, իր մասով որո­շում այս պահին չկա»:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել