«Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրա­վասության դատարանի դատավոր 30-ամյա Տաթևիկ Գրիգորյանն անցած տա­րի 600 հազար դրամով գնել է Mercedes- Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Միայն թե, նկատենք, որ մեքենայի արժեքն ինք­նին կասկածելի է, քանի որ 600 հազար դրամանոց մեքենան հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավո­րը պարզապես ցածր գին է ներկայացրել (մի զրո պակաս է գրել): Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 12 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ դա­տավորը հայտարարագրել է իր աշխա­տավարձը ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ոչ բնակարան ունի և ոչ էլ շարժական գույք, բայց , հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: Տ. Գրիգորյանի անունը մեր ուշադրությու­նը գրավեց այն առումով, որ նա է քննելու ժիրայր Սէֆիլյանի և նրա կողմնակիցնե­րի դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն ՀՔԾ-ն ուղարկել է դատարան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել