Սոմալիի հասարակական աշխատանքի նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից, ծառայողական մեքենայի մեջ: Բանն այն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները երկրի նախագահի նստավայրի մոտ կայանված մեքենայի ուղևորին զինված իսլամիստի տեղ են ընդունել: Տեղի ունեցածի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:

Վերլուծաբանների խոսքերով՝ նմանատիպ դեպքերը Սոմալիում հաճախակի են դարձել: Ահաբեկչական վտանգի հետ կապված՝ երկրում բավական լարված իրավիճակ է տիրում, և շատ հաճախ անվտանգության ուժերը թվացյալ վտանգը լիկվիդացնելուց հետո են միայն պարզում, թե ով էր զոհը: Այս անգամ դա երկրի նախարարներից մեկն էր․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել