Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե ամեն սառնարանում: Մենք սովոր ենք այն ուտել ամեն օր:

Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:

Գազարի այս անհայտ օգտակար հատկությունները ներկայացնում ենք ստորև․

Image result

Գազարի օգտակար հատկությունները

Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը

Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:

Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը

Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը։

Գազարը օգնում է մնալ առողջ

Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:

Գազարը բնական հակասեպտիկ է։

Կարող է կանխարգելել վարակների տարածումը:

Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները։

Գազարը օգնում է մաքրել օրգանիզմը։

Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել