Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան ԿարապետյանըPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը: Քաղաքային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են Վարդան Կարապետյանի օգտին, գրում է Glendale News Press-ը:

Կարապետյանն առաջին անգամ ընտրվել է քաղխորհրդի կազմում 2015-ին և հետագայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքային հանձնաժողովներում:

Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն ավելի անվտանգ դարձնել, նպաստել բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը՝ բիզնես վարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելով:

Կարապետյանը հայտնել է նաև, որ միջոցներ է որոնում 2 հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար:

ԶԼՄ-ները հայտարարում են, որ Գլենդեյլի քաղաքապետը ընտրվում է քաղաքային խորհրդի անդամների կողմից 1 տարի ժամկետով: Քաղաքային խորհրդի կազմում այժմ 5 հայ կա:

Գլենդեյլում մոտ 170.000 հայ է ապրում: քաղաքում գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն հայ բնակչության թիվը գնահատվել է 170.000 , ինչը քաղաքի բնակչության մոտ 90 տոկոսն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել