Картинки по запросу արտյոմ տոնոյանՊանթյուրքական տարբեր հոսանքների խոսափող հանդիսացող պարսկալեզու որոշ լրատվամիջոցներում, ինչպես նաև Ադրբեջանի լրատվական դաշտում մեծ անհանգստություն է նկատվում ԻԻՀ նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Էբրահիմ Ռաիսիսի անձի հետ կապված, և «Պահպանողականների աջակցությունը ստացած Ռաիսիի թշնամանքը հանդեպ Ադրբեջանի վերջ չունի» վերնագրով հոդվածը հենց նշվածի վառ օրինակներից է։

Բանն այն է, որ Էբրահիմ Ռաիսին Արևմտյան Ատրպատական նահանգում իր նախընտրական շտաբի պետ է նշանակել 20-րդ դարի հայտնի քուրդ առաջնորդ Իսմայիլ Սմկոյի թոռանը՝ Արման Սմկոյին։

Իսմայիլ Սմկոյին նշված լրատվականներում անվանել են «Ադրբեջանցիների ղասաբ», որը «կոտորել է հազարավոր թուրքերի», իսկ թոռանը՝ Արմանին, նկարագրել են որպես Ատրպատականի «թուրքերին» (հրապարակման մեջ նկատի է առնված թյուրքախոսների այն հատվածը, որը հարում է պանթյուրքական հոսանքներին) ճնշող և հալածող։

Անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում Ռաիսիի այս նշանակումը թյուրքական աշխարհում և ինչպիսի առասպելախառը պատմություններով են դա «համեմում», մի բան ակնհայտ է․ Էբրահիմ Ռաիսին, ընտրվելու դեպքում, Ատրպատականում ձգտելու է նվազեցնել թյուրքախոսների ազդեցությունը, և դա անելու է, ըստ էության, օգտագործելով նաև տեղում քրդական բավական ուժեղ առկայության հանգամանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել