Картинки по запросу ռոբերտ մելքոնյանՄենք` հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ ի վերջո գնահատեն ու գրանցեն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:
Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի` նույնիսկ հարազատներին ու ընկերներին…
Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: Խաբում աչքերի մեջ նայելով և նույնիսկ հետո հպարտանում, գլուխ գովում` հիշելով հարիֆին…
Մի խոսքով՝ ուրիշ ենք` տաղանդավոր, հնարամիտ, շուստրի… Կարճ ասած՝ հին ու համաշխարհային, համը հանած ազգ ենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել