«Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համա­տեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի 5-ը: Ինչպես թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ներն են տեղեկացնում, զորավար­ժությունների նպատակն է երկու երկրների ԶՈւ-երի միջև համակարգումն ու փորձի փո­խանակումը, ինչպես նաև ստորաբաժանում­ների պատրաստության բարձրացումը: Զորա­վարժություններին կմասնակցեն անձնակազմերից բացի, մարտական տեխնիկա, հրետա­նային սարքավորումներ ու ականանետեր, մարտական ու տրանսպորտային ուղղաթիռ­ներ, զենիթահրթիռային ստորաբաժանումներ և այլն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքա­կան ԶՈւ-ի անձնակազմը ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժու­թյունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունե­նա ապագա պլանների վրա»:

Ընդգծենք նաև, որ Ադրբեջանում Թուրքիայի հետ սկսված զորավարժություններին զուգընթաց, հայկական կողմը հայտնում է զորքերի զգոնու­թյան բարձրացման և սահմանային հսկողու­թյան ուժեղացման մասին: Ուշագրավն այն է, որ այս անգամ զորավարժությունները հայկա­կան կողմն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում հաշվի առնելով ապրիլ ամսին Ադրբեջանում անցկացված զորավարժություն­ները և դրանց զուգահեռ լարվածությունը շփման գծում, որի հետևանքով հայկական կող­մը 2 ցավալի կորուստ ունեցավ: Այս օրերին ադրբեջանական կողմը կրակահերթերի տակ պահեց նաև հայկական գյուղերը:

Չենգիզ Աքթարն ասաց, որ սրանք պարբե­րաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններն են, որոնք իրենցից հայկական կողմերին ուղղված սպառնալիք չեն ներկայացնում և տեղավորվում են թուրք- ադրբեջանական ռազմավարական խորաց­ված համագործակցության շրջանակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել