«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի առաջին օրը փոփոխության կենթարկվի Վեհաժողովի կանոնակարգը աննախադեպ կերպով նախատեսելով հատուկ դրույթ Պեդրո Ագրամունտին Վեհաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: Կոռուպցիոն աղմկահարույց սկանդալներում ներգրավված, սուր ադրբեջանամետ և ռուսամետ դիրքորոշում ունեցող Ագրամունտին իմպիչմենտի ենթարկելու որոշումը ԵԽԽՎ-ում հասունացել էր վաղուց, սակայն այն հասել էր իր գագաթնակետին, երբ Ագրամունտը ռուսական պատվիրակության հետ մեկնել էր Սիրիա: Հաշվի առնելով հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի քվոտան ներկայումս պատկանում է ԵԺԿ-ին, ԵԺԿ-ն նախագահի պաշտոնի համար կառաջադրի իր փոխնախագահներին, որոնք թվով վեցն են: Ընտրության վերջնական փուլ, ինչպես ուկրաինացի պատվիրակ Գեորգի Լոգվինսկին էր տեղեկացրել, դուրս են եկել երկու թեկնածու ինքը և Աքսել Ֆիշերը: Սակայն Լոգվինսկին որոշում է կայացրել հանել իր թեկնածությունը գերմանացի ԵԺԿ պատգամավոր, Հայաստանի հարցով նախկին զեկուցող, ներկայումս Ուկրաինայի հարցով զեկուցող Ֆիշերի օգտին:


«168 ժամի» թղթակցի հետ զրույցում վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում, որպես «ժառանգություն» կուսակցության անդամ շփումներ ունեցել է գերմանացի խորհրդարանական Ֆիշերի հետ, ասել է, որ ԵԽԽՎ նախագահի ցանկացած թեկնածուի զգայունակությունը Հայաստանի և հայաստանյան խնդիրների նկատմամբ պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ակտիվ է հայկական պատգամավորական կորպուսը միջազգային առույգում: Նույն կարծիքին է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով այդ պաշտոնում ցանկացած հավասարակշռված, չեզոք մարդ ձեռնտու է Հայաստանին, քանի որ պարզ է քաղաքակիրթ մարդու վրա Ադրբեջանի նվերները և, որոշ դեպքերում կաշառքը, չեն ազդի և փոխի իր ընդհանուր տեսակետները մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել