«Հայաստանում գնալով ավելանում է մուրացիկ երեխաների թիվը: Միայն անցյալ տարի 2016թ., Հայաստանում հաշվառվել է 13 մուրացիկ և թափա­ռաշրջիկ անչափահաս, ընդ որում, 13- ն էլ տղա երեխաներ են: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մուրացիկ­ների թիվը Հայաստանում սկսել է ավելանալ  2014 թվականից: ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, 2014 թվականին նրանց թիվը կազմել է 7, 2015-ին  8: Իսկ ահա 2016-ին ավելացել է 5: Ի դեպ, միայն 7 մուրացիկ հաշվառվել է մայրաքաղաք Երևանում, իսկ 3-ը Լո­ռու, 1-ը Կոտայքի, 2-ը Շիրակի մար­զերում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել