Картинки по запросу սուրբ գիրքՍուրբ գիրքն ասում է. «Ով ուզում է կյանքը սիրել և բարի օրեր տեսնել, թող պահի իր լեզուն և չար բաներ չխոսի, թող փակի իր շուրթերը և նենգություն չխորհի, թող հեռանա չարից և բարիք գործի, թող խաղաղություն կամենա և հետևի նրան, որովհետև Տիրոջ աչքերը հսկում են արդարների վրա, և նրա ականջները պատրաստ են նրանց աղոթքները լսելու։ Բայց Տերը հակառակ է չարագործներին»։
Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու։ Բայց եթե նույնիսկ արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Հիշեցե՛ք մարգարեի խոսքը. «Նրանց ահից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ նույն ինքը Քրիստոսին, փառավորեցե՛ք» ձեր սրտերում և միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, ովքեր բացատրություն են ուզում ձեր ունեցած հույսի մասին։ Թող ձեր խղճմտանքը մաքուր լինի, որպեսզի ամոթով մնան նրանք, որ չարախոսում են ձեր մասին՝ բամբասելով քրիստոնեական ձեր բարի կենցաղը։ Որովհետև ավելի լավ է չարչարվել բարիք գործելով, եթե այդ է Աստծու կամքը, քան թե չարիք գործելով։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 3:10-22)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել