Image result for երևան

Շշմելու զգացողություն ա, երբ ամբողջ գիշեր թափառելուց հետո Երևանում արևածագ ես դիմավորում: Սիրելիներս, հարգեք էս քաղաքը: Էս քաղաքը մենակ շենք, բակ կամ թաղ չէ, էս քաղաքը մտածելակերպ ու կենցաղ ա նաև:
Երբ լուսաբացից առաջ քայլում ենք քաղաքում, եկեք բարևենք հավաքարարներին: Ի վերջո, էս քաղաքի մաքրությունն ապահովում են ոչ թե քաղաքապետը կամ այլ պաշտոնյաները, այլ էն մարդիկ, ովքեր անմռունչ, կոպեկներով, բայց դե իրենց գործն են անում: Իրենք դա անում են նեղվելով, որովհետև իրենց մարդատեղ դնող չկա: Բարևենք էս քաղաքին շուքը վերադարձնողներին՝ հավաքարար կանանց: Դրանից մեզ վնաս չի լինի, իսկ մեզ մաքրությամբ ապահովողները դրանից իրենց մարդ կզգան՝ վեր էն աղբից, որ մենք ենք կուտակել էս քաղաքում:
Հայհոյեք բոլոր նրանց, ովքեր իրենց գոյությամբ անգամ պղծում են էս քաղաքը՝ կլինի իրենց հայհոյանքով, ոռնացող մեքենայով թե պարզապես, որովհետև էս քաղաքում իրենք կան: Երևանը գաղափարակիցների միություն պիտի լինի, իսկ էդ միակ միացնող գաղափարը սերն է: Էս քաղաքը չսիրողները շան տղերք են, ու իրենց հետ պիտի համապատասխանաբար վերաբերվել:
Բարևենք էս արևածագը դիմավորող քնկոտ քաղաքին, եթե, իհարկե, գիշերը սեր խաղացող ու առավոտ ծեգին թաքուն փախչող չենք: Երևանը դրան արժանի չէ: Խոսենք, հայհոյենք, կռվենք էս քաղաքի համար թեկուզ էն պարզ պատճառով, որ էլ ուրիշ Երևան չկա: Ու էս քաղաքում ապրելով՝ ապրենք նաև էս քաղաքի համար, որովհետև այլ կերպ երևանցի լինել ուղղակի չենք կարող լինել:
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԵՐԵՎԱՆ

Հ.Գ. Սա գրել եմ չորս տարի առաջ` 2013-ին: Հետաքրքիրն էն ա, որ երեկ գիշերը բալկոնում ծխում էի, փողոցը ավլող կանանց տեսա ու էս գրառումը հիշեցի: Իսկ էսօր ՖԲ-ն հիշեցրեց ))))
Հ.Գ.Գ. Վերջերս բազար էր գնում, թե երևանցի ասելով ինչ ենք պատկերացնում: Էս էլ իմ պատասխանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել