Image result for ՓոստանջյանՕրերս Էրեբունու վարչական շրջանում քարոզարշավ իրականացնելիս Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն ասում էին, թե միակ ընդդիմադիր ուժը իրենք են:

Չգիտեմ` «Երկիր Ծիրանի»-ում ինչպես են պատկերացնում նախընտրական պայքարը և, առհասարակ, այդ կուսակցությունն ինչ խնդիր է լուծում այս ընտրություններին մասնակցելով, բայց մի բան ակնհայտ է. նրանք գիտակցում են, որ համապատասխան ներուժ չունեն իշխանության համար պայքար մղելու և փորձում են կայուն դեր ստանալ ընդդիմադիր դաշտում:

Մեկ այլ դեպքում սա կարելի էր որակել որպես ադեկվատ քայլ՝ հաշվի առնելով այն, որ մարդիկ «ոտքերն իրենց վերմակի չափ են պարզում», բայց այս դեպքում սա խոսում է այն մասին, որ Զարուհուն վերջին պահին «նետել են» այս պայքարի մեջ ընդդիմության ձայները կիսելու և իշխանության հաղթանակը ապահովելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել