PanARMENIAN.Net-ը գրում է.
Ապրիամովն ազատվել է  ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից
Էնրիկո Ապրիամովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:
Համապատասխան հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամովը ծնվել է 1954-ին Թբիլիսիում: ՀՀ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։
1971-ին ընդունվել և 1975-ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը։
2000-ին ավարտել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։
1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000-ին ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։
2000-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ նախագահի 2013-ի օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014-ի մարտի 14-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել