www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Հաճախ Վարպետին հարցնում էին, թե ինչ է լինելու մահվանից հետո: Ուսուցիչը երբեք չէր պատասխանում նման հարցերի:

Մի անգամ աշակերտները հետաքրքրվեցին, թե ինչու է նա միշտ խուսափում պատասխանել:

— Դուք նկատե՞լ եք, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են հենց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ անեն այս կյանքի հետ: Նրանց ևս մի կյանք է պետք, որը կձգվի անվերջ, — պատասխանեց Վարպետը:

— Եվ ամեն դեպքում, կա՞ արդյոք կյանք մահից հետո, թե՞ ոչ, — չէր հանգստանում աշակերտներից մեկը:

— Կա՞ արդյոք կյանք ՄԻՆՉԵՎ մահը՝ այ թե ինչումն է հարցը, — պատասխանեց Վարպետը:

Մայքլ Պարկես «Խոստում» 1989

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել