Похожее изображениеՌուսաստանում խաղի բոլոր կանոններով ու շատ գրագետ փորձ են անում Չիլիի ու Սերբիայի տարբերակը կրկնել՝ 2018-ից մի տարի առաջ սկսելը, Նավալնիի ոճն ու ասելիքը, հավաքների կազմակերպվածությունն ու անակնկալ մասսայականությունը: Մյուս կողմից էլ նեոկայսերական ռուս ազգայնականները, Դուգինի դպրոցի եվրասիականները, վիրավորված ու ռեւանշիստ զինվորականները:

Եթե մինչեւ աշուն սրանց հարցերը Պուտինը չլուծի, լուրջ ուժ են դառնալու: «Ազգային գվարդիայով» սրա դեմը դժվար թե կարողանան առնել: Նոր Ղրիմ է պետք կամ նոր Օսեթիա: Թրամփը իրեն չարդարացրեց: Սիրիայում «հաղթանակ» դժվար թե թույլ տան, Ուկրաինան ասում է, որ արդեն 40-50,000 բանակ ունի, համարյա մարտունակ, Մերձբալթիկա չեն թողնի՝ քիթը խոթի, արեւելքում էլ չինացիք հում-հում կուտեն: Ի՞նչ մնաց տակը:

Բայց անհասկանալի է, թե ինչի է շարունակում թուրքերի հետ անկողին մտնել: Իսկականից ումոմ դրանց նե պոնյած...

Կա՞ գոնե մի սցենար, որ մեզ ձեռնտու կարող է լինել: Իրոք անմեղսունակ վիճակ է: Գոնե ամեն ինչ մի կողմ դնեն ու էս հարցերով մոբիլիզացիա սկսեն, բուկլետի ու մանդատի մրցավազքի մեջ են, զիբիլի ու ասֆալտի սելֆիներ են անում: Լրիվ 15 թիվ վիճակ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել