«Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հայաստանի խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն եղավ: Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին. «Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»:

Իսկ թե ինչու մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Վազգեն Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք»:

Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել