Картинки по запросу տնտեսական աճՏարեսկզբին տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1: Փորձենք հասկանալ, թե վերջինի դեպքում ո՞ր ապրանքատեսակներն են նպաստել նման ցուցանիշի ձևավորմանը:

Խմիչքների արտադրությունում առաջին եռամսյակում արձանագրվել է 43,6 տոկոս աճ, այդ թվում՝ կոնյակի արտադրությունն ավելացել է 2,1 անգամ, գինունը՝ 36,5 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 30 տոկոսով:

Ինչ վերաբերում է սննդամթերքի արտադրության ընդհանուր ծավալներին, ապա դրանք ավելացել են 8,2 տոկոսով:

Մշակող արդյունաբերության մեջ երկրորդ տեղում հիմնային մետաղների արտադրությունն է՝ 41 մլն դոլարով, որտեղ արձանագրվել է 32,3 տոկոս աճ՝ պողպատյա խողովակների, ֆեռոմոլիբդենի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալների ավելացման շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել