Operativ.am-ը գրում է․

Image result

Դուբայում հատուկ տառատեսակ է ստեղծվել: Այս մասին հաղորդել է տեղի կառավարության մամուլի ծառայությունը:

Տառատեսակը, որը ստացել է «Dubai Font» անունը, ստեղծվել է «Microsoft» և «Monotype» ընկերությունների կողմից՝ ԱՄԷ-ի իշխանությունների մասնակցությամբ: Այն ունի նաև արաբական և լատինական այբուբենները:

Դուբայն աշխարհում առաջին քաղաքն է դարձել, որն ունի իր սեփական տառատեսակը՝ ստեղծված «Microsoft»-ի կողմից: Էմիրաթների իշխանությունները մտադիր են այն օգտագործել պաշտոնական գրագրության մեջ: Բացի այդ, այն անվճար կտարածվի համացանցում և կմտնի «Microsoft Office 365» ծրագրի փաթեթի կազմի մեջ:

Արքայազն Համդան իբն Մուհամմեդ ալ Մաքթումը հայտնել է, որ տառատեսակն իրենից ունիկալ ծրագիր է ներկաացնում, որն արտացոլում է ԱՄԷ-ի մշակույթն ու ժառանգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել