Արդեն տասնչորս տարի Ջազզվե սրճարանների ցանցը պահպանում է ազգային սրճարանի մշակույթը Հայաստանում՝ ամեն անգամ նորովի ներկայանալով հաճախորդներին: Մայիսի 1-ից Ջազզվեի հաճախորդները կարող են համտեսել նոր ուտեստներ: Սրճարանի խոհարարական թիմը որոշեց միավորել հայկական ու եվրոպական խոհանոցների առանձնահատկությունները: Յուրաքանչյուր օր կարող եք վայելել համեղ հայկական բրդուջներ, ձվածեղ՝ մեղրով և կոճապղպեղով, թարմ և հյութեղ բանջարեղենի կտորներ, անուշաբույր ապուրներ, որոնք կարող են թեթև ակնարկ անել մեր ազգային համերի մասին:  

Ջազզվեի թերթ-մենյուն ժամանակին ամենաօրիգինալն էր։ Այսօր սրճարանը ներկայանում է ավելի կրեատիվ տարբերակով. մենյուն այժմ երեք լեզուներով թարգմանված ամսագիր է, որտեղ երևում են յուրաքանչյուր ուտեստի բաղադրիչները, ինչը հեշտացնում է հաճախորդի խնդիրը: Նշենք նաև, որ մենյու-ամսագրում դուք կարող եք հայկական խոհանոցի մասին հետաքրքիր ինֆորմացիա կարդալ:

Ջազզվեի նորարարություններից մեկն էլ նոր բացօթյա բարն է, որտեղ կարող եք վայելել թեմատիկ և սեզոնային կոկտեյլներ, որոնք պատրաստված կլինեն տվյալ սեզոնի մրգով: Մոտակա շաբաթներին կարող եք վայելել սուրճի տարբեր տեսակներ, սրճային համեղ թխվածքներ և կոկտեյլներ:

Համագործակցության համար զանգահարել՝ 095 60 54 34

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել