Картинки по запросу նիկոլ փաշինյանՆիկոլ Փաշինյանը միշտ էլ աչքի է ընկել իր պոպուլիստական քաղաքական վարքագծով, սակայն այն, ինչ նա անում է այս օրերին իր հրապարակային գործողություններում, տվել ու անցել է բանականության բոլոր սահմանները։ Քարոզչության շրջանակներում առավոտից իրիկուն փողոցներն ընկած՝ փնովում է Տարոն Մարգարյանին, ինչը քննադատություն չէ։ Դրան քննադատություն անվանելը մի քիչ սխալ է, որովհետև նույնիսկ Եվրոպայի ամենամաքուր քաղաքներում, օրինակ՝ Ամստերդամում կամ Լոնդոնում, հնարավոր չէ ամեն ինչ մաքուր վիճակում պահել։ Հիմա ի՞նչ, Լոնդոնի քաղաքապետի թեկնածուն կանգնի ու համայն աշխարհի ինչ-որ գետտոյում հայտնաբերված աղբի կույտի վերաբերյալ ամբողջ համացանցով իմաց տա, թե հայ բուդուլ, տեսեք, թե ինչ կեղտոտ է քաղա՞քը։ Կամ խոստանալ քաղաքում մետրոյի ևս մեկ կանգառ ավելացնել, քաղաքի x հատվածը y-ին կապելու համար, սակայն մի այնպիսի տրամաբանությամբ, որ Թամանյանը պառկած տեղը հազար անգամ շուռ գա։ Ի վերջո պոպուլիզմին էլ չափ ու սահման կա։ Հասկացանք, որ Տարոն Մարգարյանին կպնելն ու քննադատելը անշառ գործ է, որովհետև վերջինս ամեն կերպ աշխատում է խուսափել Նիկոլի հետ բանավիճելուց ու ուշադրություն չի դարձնում նրա քննադատություններին։ Սակայն մի քանի անգամ նշել ենք, հիմա էլ չենք զլանում նշել, որ այդ թշնամական վերաբերմունքն ու հեգնախառը պահվածքը ընդդիմախոսի հանդեպ շատ հաճախ իր արտացոլումն է գտնում հենց ընտրությունների օրը ու, ինչպես կյանքն է ցույց տվել, ոչ քլնգող թեկնածուի օգտին։ Ընդ որում՝ Փաշինյանը առաջին անգամը չէ, որ մասնակցում է քաղաքական ընտրությունների, ու շատ լավ գիտի նման հռետորաբանության՝ ոչ մի տեղ չտանող ուղու հատկությունը։ Մնում է միայն կռահել, թե ինչու է այդպես շարունակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել