Արա լեռը զբոսաշրջային վայրի  կվերածվիPanARMENIAN.Net-ը գրում է.

Արա լեռը կարող է զբոսաշրջային վայր դառնալ: Այս մասին հայտնեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում:

«Արա լեռը զբոսաշրջային վայր դարձնելու հետաքրքիր ծրագիր ունենք. թե ձմեռային, թե ամառային վայրի վերածելու, բայց ծրագրի գործարկումը հսկայական ներդրումներ է պահանջում: Ծրագիրը կներկայացնենք ներդրումային հարթակում և կսպասենք զարգացման: Այն մշակվել է դեռ 2007-ին, բայց մինչև այսօր դեռ չի իրականացվել մեծ ներդրումների պահանջի պատճառով», - ասաց Զեյթունցյանը:

Նա նշեց, որ օրինակ, գինու, գաստրո, արկածային տուրիզմի զարգացման համար ներդրում պետք չէ:

«Գինու, գաստորտուրիզմի մասին շատ են խոսում, բայց դրանք տուրիզմի առանձին ձևեր չեն, քանի որ կոնկրետ երկիր չես գնում միայն ուտելու կամ գինու տուրի համար, պարզապես այդ ամենը մտնում է երթուղու մեջ: Միայն դրանով Հայաստանը ներկայանալ, իհարկե, չի կարող: Մեր երկիրը ներկայացնում ենք որպես չբացահայտված Հայաստան՝ Armenia uncovered», - հավելեց Զեյթունցյանը:

Արա լեռ կամ Արայի լեռ ՝ Հայաստանում, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը։ Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ։ Արան նաև պարապլաներիստների թռիչքի վայր է համարվում: Բարձրություն (ԲԾՄ)՝ 2577 մ:

Նրա արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասաղ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը ՝ լեռի հարավում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել