«2017թ. առաջին եռամսյակում  ՀՀ քաղաքացիությունից  հրաժարվելու որոշում է կայացրել  1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչություն են դիմել  քաղաքացիությունից հրաժարվելու համար:  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս թիվը ներկայացրել է  անձնագրային և վիզաների վարչության պետ  Մնացական Բիչախչյանը: Վերջինս նշել է, որ  չի կարող ասել, թե այդ դիմումներից քանիսը կբավարարվի, քանիսը՝ ոչ: ՀՀ քաղաքացիություն շնորհում և  քաղաքացիությունից զրկում իրականացվում է  նախագահի հրամանագրով:  Քաղաքացիություն ստանալու և  զրկելու դիմումների  քննարկման  համար  օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կատարած թերթի այցի ժամանակ էլ կային նման  դիմումներ գրող  քաղաքացիներ, որոնք  սակայն  հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել քաղաքացիությունից հրաժարվելու պատճառների մասին»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել