Похожее изображениеՀրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում 11.3 տոկոսով աճել են առևտրի ծավալները: Դրան նպաստել են մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի ծավալների աճը:

Վերջինի դեպքում աճին նպաստեց այն, որ ԵՏՄ անդամ երկրներից հնարավոր դարձավ Հայաստան ավտոմեքենա ներկրել առանց մաքսազերծելու՝ ընդամենը վճարելով ԱԱՀ-ն:

Ընդհանուր առմամբ՝ ավտոմեքենաների առևտրի ծավալները աճել են 54.3 %, իսկ մեծածախ առևտրի ծավալները՝ 17-ով: Ինչ վերաբերում է մանրածախ առևտրին, ապա այն ավելացել է 5 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել