Չեք հավատա, բայց հազարից մեկ մեր ԱԺ-ն մի նորմալ օրենք է ընդունել։ Այսուհետ առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում և այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների՝ ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևերով վերարտադրումը, հեռարձակումը, վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում՝ համացանցի միջոցով։
էս օրենքը հատկապես դուր չի գա Գաֆեսճյան հիմնադրամին, որը հատկապես հայտնի ա իրա հեղինակային իրավունքի մասին պոնտերով, երբ թույլ չի տալիս մարդկանց լուսանկարվեն Թամանյանի արձանի և Կասկադի միջև ընկած տարածքում, որովհետև դա մասնավոր սեփականություն ա։ Դե հիմա թող գնան, արմունկները կծեն, ինչպես Գաֆեսճյանում, այնպես էլ տարբեր զբոսայգիներում, որտեղ տենց ձևեր են թափում։
Այ հիմա կարա՞մ բան ասեմ, ապրեն էն պատգամավորները, ովքեր բրթել են էս օրենքը, ինչպես նաև նրանք, ովքեր եթե չեն էլ օգնել, որ էս օրենքն ընդունվի, ապա գոնե չեն խանգարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել