«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլև մյուս խմբակցություններում և անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռևս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնելու և ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները մեկիկ-մեկիկ ճշտվում են Ս. Սարգսյանի հետ:

Նրա այս քայլը, թերևս, պատահական չէ. 2018թ. ապրիլից, երբ լրանան նրա նախագահական լիազորությունները, Սարգսյանը մտադիր չէ հեռանալ, այլ, միգուցե, որպես վարչապետ կամ որպես ՀՀԿ նախագահ իր վերահսկողության տակ է պահելու ողջ իշխանությունը: Առավել ևս, երբ Հայաստանը նոր Սահմանադրությամբ անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել