Operativ.am-ը գրում է․

Image result

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախազգուշացում է հրապարակել երկրի քաղաքացիների համար Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին մոտակա չորս ամիսների ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Պետքարտուղարությունը կանխազգուշացնում է ԱՄՆ-ի քաղաքացիներին ողջ Եվրոպայով ահաբեկչական սպառնալիքի պահպանման մասին: Այս կանխազգուշացման ժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 1-ն է»,- նշվում է փաստաթղթում:

«Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Միացյալ Թագավորության վերջին հայտնի պատահարները ցույց տվեցին, որ «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և նրանց հետ կապված խմբավորումները հնարավորություն ունեն ահաբեկչական հարձակումներ նախատեսել և իրականացնել Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել