- Սիրիայում Ամերիկան ու Ռուսաստանը միացյալ գործողություններ են սկսել ընդդեմ Թուրքիայի. փակում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտան գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Պատահական չէր նաև Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ արդեն խոսք էր գնում հայերի պատմական հայրենիքի ու յուրահատուկ քաղաքակրթություն ունենալու մասին: Դա Թուրքիային ուղղված զգուշացում էր:

Image result for armenia
- Հնդկաստանի փոխնագահի այցելության նպատակը Հայաստան այդպես էլ անհասկանալի մնաց, եթե, իհարկե, դա չհամարենք խորհրդանշական ակտ, որով Թուրքիային հասկացնում էին, որ դժգոհ են Պակիստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններից (Քաշմիրի կոնտեքստում) և գուցե Հնդկաստանի փոխնախագահի այցելության հիմնական նպատակը Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունն էր:
- Չի բացառվում, որ շուտով Մակեդոնիայի խորհրդարանում էլ սկսեն քննարկել Ցեղասպանության ճանաչելու հարցը, եթե թուրքերը փորձեն սատարել այդտեղի ալբանացիների երկրի ֆեդերալիզացման ջանքերին: Հերթում Մոնտենեգրոն է, որտեղ նույնպես ալբանական խնդիր կա:
-----
Փաստորեն՝ Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար, այլ սուբյեկտայնություն մենք դեռ ձեռք չենք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել